top
Երջանիկ պատահականություն․ կարամելի պատմությունը

Երջանիկ պատահականություն․ կարամելի պատմությունը


Դժվար է պատկերացնել, որ տասը դար առաջ դեսերտները, որոնք մեզանից յուրաքանչյուրին ծանոթ են եղել դեռ մանկուց, գոյություն չեն ունեցել։ Մարդիկ կիրառում էին միայն բնական քաղցրավենիքներ, օրինակ՝ մեղր: Բայց դա այնքան էլ հեշտ չէր ձեռք բերելը, քանի որ մեղուների ընտելացումը անմիջապես տեղի չի ունեցել, իսկ վայրի մեղրի օգտագործումը բարդ արհեստ էր։ Ուստի շատ ժողովուրդներ այլընտրանքային տարբերակներ էին փնտրում։


Vanilla Cake-ի հերթական բլոգում մենք կխոսենք կարամելի մասին, որը շատ հաճախ կիրառվում է որպես միջուկ մեր շատ սիրելի տորթերի, քաղցրավենիքների համար, էլ չենք խոսում այն մասին, որ շատերը կարամելը պատրաստ են ուտել հենց գդալով առանձին՝ ոչ որպես դեսերտի միջուկ կամ հավելում։ Առաջիններից, ովքեր սովորեցին, թե ինչպես պատրաստել կարամելի նման մի բան, Հին Հնդկաստանում ամենացածր կաստայի ներկայացուցիչներն էին` անձեռնմխելիները (դալիտներ): Այն ստացվել է՝ շաքարեղեգի ցողունները կրակի վրա բովելով։


Հետազոտողները նշում են, որ Հին Հունաստանում և Հին Հռոմում գարու շաքար էին ստեղծում գարու ձավարից: Այնուհետև կարամել էին պատրաստում այս շաքարից և ջրից: Նմանատիպ համեղ ուտեստներ կային Չինաստանում, սակայն Ասիայում ստացված քաղցրավենիքները գլորում էին բոված քնջութի մեջ։

Հենց Չինաստանում միջնադարում սովորեցին եղեգից պատրաստել ժամանակակից շաքարի անալոգը: Գործընթացը ամենահեշտը չէր, ուստի շաքարավազը թանկ էր և հասանելի էր միայն այն ժամանակաշրջանի էլիտային։ Միջնադարում սովորական բան էր, երբ մարդու կյանքն անցնում էր՝ երբևէ քաղցր բան չճաշակելով։ Այսօրվա երեխաներին դա կարող է վախեցնել, ինչպես սարսափ ֆիլմը քնելուց առաջ:


Կարամել անունը գալիս է լատիներեն cannamella բառից, որը նշանակում է «շաքարեղեգ»։ Բանն այն է, որ մոտ 14-րդ դարում կարամել ստեղծելու համար օգտագործվել է եղեգնաշաքար։ Տեխնոլոգիան պարզ է՝ հսկայական պղնձե կաթսաներում ջուրն ու շաքարավազը տաքացնում էին ուժեղ խառնելով։ Երբ խառնուրդը հասնում էր ցանկալի ջերմաստիճանի, այն լցնում էին հատուկ կաղապարների մեջ, ապա կտոր-կտոր անում։

Vanilla Cake-ը չէր կարող անտարբեր անցնել կարամելի կողքով։ Այնպես որ, ձեզ ենք ներկայացնում մեր հատային թխվածքները՝ կարամելով, որոնք վստահ ենք անչափ դուր կգան քաղցրի սիրահարներին։ Պատվիրեք և ճաշակեք մեր «Սոլթիդ կարամել», «Կարամելային մուս» և «Կարամելկա» տորթերը՝ վայելելով կարամելի համային բոլոր երանգները։ 


Ավելին

Ավելին
Ավելին
Սան Սեբաստիան․ ամենահայտնի չիզքեյքի բաղադրատոմսը

Սան Սեբաստիան․ ամենահայտնի չիզքեյքի բաղադրատոմսը

Եվրոպայի լավագույն սրճարաններում ամենապահանջված թխ..

Ավելին
Գազարով տորթ սերուցքային պանրի կրեմով

Գազարով տորթ սերուցքային պանրի կրեմով

Գազարով տորթի լավ բաղադրատոմս գտնելը այդքան էլ հեշ..

Ավելին
Հարսանեկան տորթի թրենդները  2022-ին

Հարսանեկան տորթի թրենդները 2022-ին

Հարսանեկան նորաձևության միտումները անընդհատ փոխվու..

Ավելին