top
Դասական տիրամիսու․ ամենահամեղ բաղադրատոմսը

Դասական տիրամիսու․ ամենահամեղ բաղադրատոմսը

Vanilla Cake-ի հերթական բլոգը տոմս է դեպի Իտալիա։ Կապեք ձեր ամրագոտիները, քանի որ սկսում ենք ամենահամեղ ճանապարհորդությունը դեպի Տիրամիսուիի ծննդավայր։

Ներկայացնում ենք այդ ախորժելի թխվածքի բաղադրատոմսը, որ, վստահ ենք, կգնահատեք շատերդ։ Տիրամիսուի այս համեղ և անհավանական հեշտ բաղադրատոմսը պատրաստվում է սուրճի մեջ թաթախված սավոյարդի թխվածքաբլիթներով, քաղցր և յուղալի մասկարպոնեով (առանց հում ձվի) և զարդարվում կակաոյի փոշիով: Այն թխել անհրաժեշտ չէ, հետևաբար շատ ժամանակ չի խլում։

Տիրամիսուն, կարող ենք ասել, ամենահայտնի և սիրված դեսերտներից մեկն է։ Սա միանգամայն արդարացի է․ աղանդերը հայտնի է ամբողջ աշխարհում, և այն վաղուց դուրս է եկել Իտալիայի սահմաններից։ Տիրամիսուն զարմանալիորեն նուրբ և փափուկ աղանդեր է: Իհարկե, այսօր ոչ ոք չի կարող ասել, թե որն էր տիրամիսուի  առաջին բաղադրատոմսը, բայց դա այժմ այդքան էլ կարևոր չէ․ միևնույն է, ոչ ոք չի կարողանա հրաժարվել դրանից։ Ոչ շատ քաղցր, կակաոյի մի փոքր դառնությամբ և ամենավերջում սուրճի հարուստ համով՝ դժվար է ավելի ունիվերսալ բան գտնել: Այն հալչում է բերանում՝ նախ զգում եք նուրբ ու թեթև կրեմի համը, այնուհետև սուրճի ընդգծված համը, որն էլ ավելի արտահայտիչ է դառնում սավոյարդի թխվածքաբլիթների շնորհիվ։

Տիրամիսուն կարող եք պատրաստել նաև որպես մեկ ամբողջական տորթ՝ պարզապես թխվածքաբլիթները շարելով կլոր կաղապարի մեջ, կամ կարող եք ընտրել դասական տարբերակը՝ ապակյա տարայի մեջ հավաքելով տիրամիսուն։ Տիրամիսուի համար անհրաժեշտ է  մասկարպոնե, որ ունի առնվազն 80% յուղայնություն։

Թխվածքաբլիթները թրջելու համար սուրճը պետք է ավելի թունդ եփվի։ Ավելի լավ է վերցնել թարմ եփած էսպրեսսո, բայց լուծվող սուրճը նույնպես հարմար է։


Բաղադրատոմս՝ 8 չափաբաժնի համար

-Սավոյարդի թխվածքաբլիթներ՝ 200 գ

-Թարմ եփած սուրճ՝ 150 մլ

-Mascarpone կրեմի համար՝ 500 գ

-Սերուցք՝ 33%՝ 150 գ

-Շաքարի փոշի՝ 100 գ

-Ձևավորման համար կակաո՝ 30 գ


Քայլ 1. Կրեմի համար խառնել մասկարպոնեն, սերուցքը և շաքարի փոշին, մինչև  ստանաք միասեռ զանգված։ Կարող եք մի քանի րոպե հարել հարիչով։

Քայլ 2. Սավոյարդի թխվածքաբլիթները թաթախել սառը սուրճի մեջ՝ 2-3 վայրկյան: Կաղապարի մեջ շարել թրջած թխվածքաբլիթները։

Քայլ 3. Սավոյարդիի վրա դնել կրեմի կեսը, իսկ վրան՝ թրջած թխվածքաբլիթների մեկ այլ շերտ։ Եվ հետո՝ մնացած կրեմը:

Քայլ 4. Դեսերտը 2-3 ժամով տեղափոխում ենք սառնարան, որպեսզի թխվածքաբլիթները թրջվեն նաև կրեմի մեջ։

Քայլ 5. Պատրաստի տիրամիսուի վրա մաղով լցնում ենք կակաո և մատուցում։


Սա ամենահեշտ բաղադրատոմսն է, որ շատ կգնահատեն այն մարդիկ, ովքեր խուսափում են հում ձվով պատրաստված կրեմից։ Այնպես որ, անպայման փորձեք ու զարմացրեք ձեր սիրելիներին և հարազատներին, իսկ եթե ցանկանում եք խնայել ժամանակ, ապա կարող եք պատվիրել ձեր նախընտրելի տորթը Vanilla Cake-ից՝ անցկացնելով ամենաջերմ ու համեղ ակնթարթները մտերիմների հետ։ 


Ավելին

Ավելին
Ավելին
Ամառային թարմ ու թեթև դեսերտ

Ամառային թարմ ու թեթև դեսերտ

Ամռանը քաղցրավենիք պատրաստելիս պետք է հիշել մի քան..

Ավելին
Փաստեր Զատկի կուլիչի մասին

Փաստեր Զատկի կուլիչի մասին

Շատ քիչ ժամանակ է մնացել քրիստոնեական ամենակարևոր..

Ավելին
10 յուրօրինակ տորթի համեր, որոնք դեռ չեք փորձել

10 յուրօրինակ տորթի համեր, որոնք դեռ չեք փորձել

Շատ անգամ մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, ո..

Ավելին