top
Ամենահարմար տորթերը ամռանն անցկացվող առիթների համար

Ամենահարմար տորթերը ամռանն անցկացվող առիթների համար

Ամառը տարվա կատարյալ ժամանակն է ողջ ընտանիքի հետ խնջույք կազմակերպելու և կարևոր առիթներն անցկացնելու համար: Դա կարող է լինել երեխայի ծննդյան տարեդարձի խնջույք, նշանադրություն կամ նույնիսկ կորպորատիվ խնջույք։ Սակայն, անկախ առիթի էությունից, տորթը չափազանց կարևոր տարր է, որի ընտրությունն էլ հաճախ բավականին բարդ է լինում։

Vanilla-ի հերթական բլոգում ներկայացնում ենք թոփ 5 տորթեր, որոնք իդեալական կներգրավվեն ամառային առիթներին։

1. Էստերհազի տորթ

Նրբագեղ դասական տորթ՝ պատրաստված նշի ալյուրով բիսկվիթից, որն առատորեն լրացվում է նուրբ վանիլակարագային կրեմով և զարդարվում  մանրացված ընկույզով ու նուշով: Էսթերհազին լայն տարածված է Հունգարիայում, Ավստրիայում և Գերմանիայում: Այն անվանվել է հունգարացի դիվանագետ արքայազն Պալ Անտալ Էստերհազիի պատվին՝ 1848–1849 թվականների հեղափոխության ժամանակ։  

Սա հիանալի է ամառային առիթների համար, քանի որ չափազանց նուրբ է ու թեթև։ Մեր հրուշակագործների կողմից պատրաստված այս տորթը հաստատ կգրավի ձեր բոլոր հյուրերի սրտերը։

2․ Գազարով տորթ

Երբ անցյալ դարի 60-ականներին ողջ աշխարհում տարածվեց  առողջ սնվելու միտումը, հրուշակագործներն արագ արձագանքեցին դրան՝ սրճարաններին և ռեստորաններին գազարով տորթ առաջարկելով: Այն ունի թեթև և հյութեղ բիսկվիթ՝ նման կեքսերի խմորի տեքստուրային։ Գազարի շնորհիվ նման տորթի կալորիականությունը շատ ավելի ցածր է, ինչն էլ այն հիասքանչ է դարձնում ամառային առթիների համար։

3. Հատապտղային միջուկով տորթ

Դե էլ ի՞նչ ամառ առանց հատապտուղների։ Ամռան բարիքներից օգտվելու լավագույն տարբերակը դրանք տորթերում ներառելն է։ Հատապտղային միջուկը կատարյալ է տորթերի համար․ ամռանը ծանր և բարձր կալորիականությամբ տորթերն ուտելը այդքան էլ հեշտ գործ չէ։ Կարող եք հոգ տանել ձեր օրգանիզմի մասին՝ նախընտրությունը տալով ավելի թեթև տորթերին, ինչպիսին է Vanilla-ի հատապտղային միջուկով տորթը։

4. Էսկիմո

Շոկոլադե բիսկվիթ, կրեմ-պլոմբիր և շոկոլադե ջնարակ։ Կարո՞ղ եք պատկերացնել առավել իդեալական համադրություն։ Վստահ ենք սա կգնահատեն ձեր բոլոր հյուրերը, քանի որ տորթի յուրաքանչյուր բաղադրիչ լրացնում է մեկը մյուսին՝ ստեղծելով հիասքանչ համ։ Չնայած կրեմի առատությանը՝ տորթը բավականին թեթև է և հաճելի ամռանը վայելելու համար․ կրեմ-պլոմբիրն իր համով հիշեցնում է պաղպաղակ պլոմբիրը, հետևաբար այն շատերին դուր կգա։

5. Հատապտղային պրոֆիտրոլ տորթ

Հատապտղային պրոֆիտրոլ տորթը զարմանալի է բոլոր առումներով: Արտաքին տեսքը, համը, տպավորությունը, որ թողնում է տորթը հյուրերի վրա, և նրանց հաճույքը այն համտեսելուց հետո, այս ամենը կարելի է սահմանել մեկ բառով՝ շքեղություն: Եվ զարմանալի չէ. նրբագեղ պրոֆիտրոլներով պատրաստված տորթը՝ զարդարված հատապտուղներով . ո՞վ կարող է դիմակայել նման գայթակղությանը:

Եթե ​​ցանկանում եք պատվիրել տորթերից որևէ մեկը, կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ անմոռանալի դարձնելու ձեր տոնակատարությունը։ Թող ձեր երևակայությունը սահմաններ չճանաչի, և մենք կձգտենք ստեղծել տորթ ցանկացած առիթի համար, որը կյանքի կկոչի ձեր պատկերացումներն ու ցանկությունները։


Ավելին

Ավելին
Ավելին
Աղանդերի միջազգային օր

Աղանդերի միջազգային օր

Ի՞նչն է միավորում այն հասկացություններին, ինչպիսիք..

Ավելին
Ավոկադոյով առանց շաքար տորթ «Մոխիտո»

Ավոկադոյով առանց շաքար տորթ «Մոխիտո»

Ավոկադոյով և առանց շաքար «Mojito» տորթը ոչ միայն ա..

Ավելին
5 լավագույն տորթի կրեմները

5 լավագույն տորթի կրեմները

Իդեալական համեղ տորթի գաղտնիքը ճիշտ պատրաստված շեր..

Ավելին